631.65
7.19
519.28
+29
Եղանակը Երևանում
Հայ

Ավիացիոն Happy End.մոտ 2 ամիս առաջ անհետացած Boeing–ը վերադարձավ Երևան (ՎԻԴԵՈ)

23:51
23 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Fly Armenia Airways ավիաընկերության օդանավը, որի անհետացման մասին հայտնի էր դարձել ավելի քան երկու ամիս առաջ, ժամանել է Երևան։

«Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում», – հայտնել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Կոմիտեն նաև տեղեկացրել է, որ գործի վերաբերյալ անցկացրած քննության և արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ։ 

Ավիաընկերության պարզաբանումը

Ֆլայ Արմենիա Էյրվեյզ ավիաընկերությունը պաշտոնական հայտարարություն է հրապարակել հայկական գրանցումով օդանավի անհետացման իրական պատճառների ու փաստերի վերաբերյալ։

Նշվում է, որ Ֆլայ Արմենիա Էյրվեյզ-ը լիզինգային տարբերակով ձեռք է բերել Boeing 737-300 օդանավը եվրոպական ընկերությունից։

Օդանավը տեղակայված էր Էստոնիայի Տալլին քաղաքում, որտեղ կատարվում էին տեխնիկական աշխատանքներ։ Ս․թ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է ուղևորվեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան, որտեղ պետք է շարունակվեր ինքնաթիռի տեխնիկական սպասարկումը։

Ֆլայ Արմենիա էյրվեյզ-ին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից տրամադրվել էր թույլտվություն Տալլին-Հոստոմել տեխնիկական մեկ թռիչքի իրականացման համար, որի համար անձնակազմը նույնպես հրահանգավորված էր։ Covid-19 համաճարակի սահմանափակումներից ելնելով հայ օդաչուների Շենգենյան գոտու վիզայի ստացումը երկարեց, այդ իսկ պատճառով օդաչուական անձնակազմը լիզինգատուի կողմից էր առաջարկված։ 

Ս․թ փետրվարի 20-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը պարզում է, որ օդանավը չի ժամանել Հոստոմելի օդանավակայան։ Կապ հաստատելով Տալլինի օդանավակայանի հետ պարզվում է, որ օդանավը թռիչք է կատարել այլ ուղղությամբ։

Անձնակազմը՝ առանց ավիաընկերության թույլտվության կամ համաձայնության՝ կեղծելով փաստաթղթեր, Տալլինից մեկնել է Բուլղարիայի Վառնա քաղաքի օդանավակայան։

Այնուհետև, ինչպես Ընկերությանը հայտնի է դառնում, տեղի ժամանակով 11:41 օդանավը լքել է Վառնայի օդանավակայանը՝ ուղղություն վերցնելով Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ Շարժա քաղաք։

Հայտնաբերելով, որ օդանավը ընթանում է Ընկերության կողմից չհամաձայնեցված թռիչքուղով, «Ֆլայ Արմենիա Էյրվեզ»-ն անմիջապես կապ է հաստատում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ իրավիճակի մասին տեղյակ պահելով Կոմիտեին։

Միաժամանակ, օդանավի առևանգման ու անհայտ թռիչքուղով ընթանալու մասին Ընկերությունը տեղեկացնում է իրավապահ մարմիններին։

Նույն օրը Ընկերությունը կապ է հաստատում ու միջադեպի մասին տեղեկացնում է Եվրոպական աէրոնավիգացիայի թռիչքային անվտանգության գործակալությանը՝ Եվրակոնտրոլին։ Եվրոկոնտրոլը տեղեկացնում է, որ օդանավը պլանավորված ուղղություն է վերցրել դեպի Շարժա։

Այդ ընթացքում ավիաընկերությունը տեղյակ է պահում Շարժայի օդանավակայանը և հորդորում ինքնաթիռի ժամանելուն պես այն առնել իրենց վերահսկղության տակ։ Շարժայի և Դուբայի օդանավակայանները տեղեկացնում են, որ օդանավը չի հայտնվել Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում, և, կամ՝ վայրէջք կատարել։

ԱՄԷ կողմից բացասական պատասխան ստանալով, Ընկերությունը փնտրում է օդանավը հարևան երկրներում։ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի օպերատիվ քննության արդյունքում պարզում է, որ օդանավը՝ խնդրելով արտակարգ վայրէջք, իջնում է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) մայրաքաղաք Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում։

Փաստն արձանագրելուց հետո, «Ֆլայ Արմենիա»-ն անմիջապես կապ է հաստատում ՀՀ իրավապահ մարմինների հետ և խնդրում վերահսկողության տակ առնել օդանավը։

Ս․թ․ փետրվարի 28-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության օդաչուական և տեխնիկական անձնակազմը Քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցների հետ միասին ուղևորվել են ԻԻՀ՝ մանրամասն քննելու ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ իրականացնելու անհրաժեշտ միջոցառումներ օդանավը Հայաստան բերելու նպատակով։  Մեծ ջանքեր գործադրելով, ավիաընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ, ս․թ․ ապրիլի 23-ին հաջողվել է B737-300 օդանավը տեղափոխել ՀՀ։

ՀՀ իրավական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ։ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը հնարավոր բոլոր փաստերը ներկայացրել է իրավապահ մարմիններին, կատարվում է քննություն՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կրիմինալ պատմություն

Մոտ երկու ամիս առաջ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտնել էր, որ փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում: ՔԱԿ–ից հայտնել էին, որ կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ընթանում է քննություն։

Քաղավիացիայի կոմիտեից հայտնել էին, որ օդանավում ուղևորներ չեն եղել, օդաչուները եղել են օտարերկրյա քաղաքացիներ: Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:

Հայաստանի իշխանությունների արձագանքը

Մարտի 3–ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ–ում պատասխանելով պատգամավորների հարցերին, տեղեկացրեց, որ ընթանում են բանակցություններ անհետացած օդանավի վերադարձի շուրջ։

Անձնակազմի անդամների և իրանական ավիացիոն իշխանությունների խոսքերով, օդանավը վայրէջք է կատարել տեխնիկական պատճառներով, նախնական` եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն իր հերթին հայտնել էր, որ Boeing օդանավի անհետացման գործով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով՝ օդանավի զավթումը։

Ավիաընկերության մասին

Fly Armenia Airways ավիաընկերությունը Քաղավիացիայի կոմիտեից արտոնագիր է ստացել 2020թ.–ի հուլիսին։ Ընկերությունը թռիչքներ էր իրականացնում Ռուսաստան, Եվրոպա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև նախատեսում էր գործարկել ուղիղ չվերթեր Լոս Անջելես, Պեկին և Շանհայ։ Ավիապարկում կան Boeing 737 տիպի օդանավեր, բեռներ տեղափոխելու համար Fly Armenia Airways–ը շահագործելու է Airbus A-300F և Boeing B-747F տիպի բեռնատար օդանավեր։–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:29
11 Հունիսի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում
Ծրագիրն ուղղված է ֆինանսական աջակցության ցուցաբերմանը սկսնակ գործարարներին, ովքեր սկսում են բիզնեսը զրոյից, և հանդիսանում է հիանալի հնարավորություն իրենց ծրագրերն իրագործելու համար
11:26
11 Հունիսի 2021
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց
11:06
11 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 95 նոր դեպք, 141 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 95 նոր դեպք, 141 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
09:46
11 Հունիսի 2021
Երևանցիներին 35 աստիճան շոգ է սպասվում
Երևանցիներին 35 աստիճան շոգ է սպասվում
20:55
10 Հունիսի 2021
Այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն 16։30–ի սահմաններում սկսել է կրակել Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, կրակոցները դադարել են 19։30–ի սահմաններում. ՄԻՊ–ը մանրամասնում է
Այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն 16։30–ի սահմաններում սկսել է կրակել Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, կրակոցները դադարել են 19։30–ի սահմաններում. ՄԻՊ–ը մանրամասնում է
20:12
10 Հունիսի 2021
Ադրբեջանը Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ադրբեջանը Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
19:58
10 Հունիսի 2021
Փաշինյանը մեկնաբանել է նախօրեին Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը մեկնաբանել է նախօրեին Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը.ՎԻԴԵՈ
18:58
10 Հունիսի 2021
S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»
Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն
17:25
10 Հունիսի 2021
Տեր–Պետրոսյանը չբացառեց կոալիցիայի ձևավորումը Քոչարյանի և Փաշինյանի հետ
Լևոն Տեր–Պետրոսյանը չբացառեց կոալիցիայի ձևավորումը Քոչարյանի և Փաշինյանի հետ
17:09
10 Հունիսի 2021
ՄԻԵԴ–ի որոշմամբ` Ադրբեջանը փաստաթղթեր է տրամադրել մայիսի 27–ին գերեվարված հայ զինծառայողների առողջական վիճակի, նրանց առաջադրված մեղադրանքների մասին
ՄԻԵԴ–ի որոշմամբ` Ադրբեջանը փաստաթղթեր է տրամադրել մայիսի 27–ին գերեվարված հայ զինծառայողների առողջական վիճակի, նրանց առաջադրված մեղադրանքների մասին
15:37
10 Հունիսի 2021
Ո՞վ է գաղտնի ձայնագրել Փաշինյանին և ինչու՞ է ձեռքերը լվացել Արարատ Միրզոյանը.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ո՞վ է գաղտնի ձայնագրել Փաշինյանին և ինչու՞ է ձեռքերը լվացել Արարատ Միրզոյանը.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
13:16
10 Հունիսի 2021
ՀՅԴ ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին կառավարության շենքի մոտից, նրանք փորձում էին փողոց փակել
ՀՅԴ–ի ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին կառավարության շենքի մոտից