Հանգստյան օրերի` օգոստոսի 6–7–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
08 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` օգոստոսի 6–7–ի առավել ուշագրավ նորությունները։
Հայաստանում զինծառայողներ տեղափոխող մեքենա էվրաերթի ենթարկվել, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել։
«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի վերաբերյալ քրեական գործերով քննությունը կիրականացնի հատուկ քննչական ծառայությունը:
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը Օլիմպիադայի շրջանակում որակավորման փուլում հավաքեց 15. 583 միավոր և, զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ։ Մեդալի համար պայքարը նա կշարունակի օգոստոսի 14-ին։ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մարմնամարզիկ Սեդա Թութխալյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին ազատ վարժությունը կատարեց Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո: Իսկ մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հուրի Գեբեշյանը հայտարարել է, որ Օլիմպիական խաղերի ավարտից հետո կհեռանա մեծ սպորտից։-0-
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ