Հանգստյան օրերի` նոյեմբերի 5–6–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
07 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` նոյեմբերի 5–6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել են երկու տղամարդկանց դիակներ:
Նոյեմբերի 5–ի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, կա 7 վիրավոր։
Լեռնային Ղարաբաղի անվանումը նոր Սահմանադրությունում փոխվելու է, տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը:
«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ օդի ջերմաստիճանը Հայաստանում նոյեմբերի 10-ից կբարձրանա Աֆրիկայից երկիր ներթափանցող տաք հոսանքների արդյունքում։
Նոյեմբերի 6-ին Սևանա լճում շարունակվել են Նորատուս գյուղի բնակիչներ, 24-ամյա Ամուր Կյուրեղյանի և 25-ամյա Արևշատ Առաքելյանի որոնողական աշխատանքները: Նորատուսի գյուղացիների, փրկարարների և ջրասուզակի համատեղ ուժերով Սևանի ափից մոտ 13 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է այն մոտորանավակը, որով երիտասարդները դուրս էին եկել լիճ:-0-
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում