Հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
05 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) կազմակերպած քննարկման ընթացքում խոսել է Հայաստանի կառավարության առաջնային խնդիրների մասին։ Նա նաև նշել է, որ Հայաստանի կրթության համակարգում զանգվածային փոփոխություններ են սպասվում։
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է ակումբի հատուկ ուղերձում, որը նվիրված է դեկտեմբերի 3-ին նշվող Հաշմանդամների միջազգային օրվան։ Ֆուտբոլիստը նաև հարցազրույց է տվել The Players Tribune-ին` նշելով, որ «Օլդ Թրաֆորդն» պարզապես խաղադաշտ չէ, այն բեմահարթակ է։
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը։
Լոռու մարզում 26–ամյա կին վարորդը վթարից հետո ողջ–ողջ այրվել է մեքենայի մեջ:-0-
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին