Հակառակորդի արձակած կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

18.01.2018, 12:53
Հակառակորդի արձակած կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել։
Հակառակորդի արձակած կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Հակառակորդի արձակած կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել, «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դա տեղի է ունեցել երեկ Տավուշի մարզում: Ժամը 13։00-ի սահմաններում Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակած կրակոցի հետևանքով հրազենային վնասվածք է ստացել հայ զինծառայող», - ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, վիրավորը հիմա գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական հոսպիտալում: Առողջական վիճակը բավարար է:-0-