Հայտնի են խորհրդարանական ընտրությունների ավելի քան 10% ընտրատեղամասերի առաջին արդյունքները․ «Շանթ»

09.12.2018, 23:24
«Շանթ» հեռուստաընկերությունy ներկայացրել է 2010 ընտրամասերի 213-ի նախնական տվյալները։
Հայտնի են խորհրդարանական ընտրությունների ավելի քան 10% ընտրատեղամասերի առաջին արդյունքները․ «Շանթ»

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Շանթ» հեռուստաընկերությունy ներկայացրել է 2010 ընտրամասերի 213-ի նախնական տվյալները։

Ըստ տեղեկատվությանը, առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը, որը հավաքել է ձայների 68,41%-ը։ Առաջին եռյակում են նաև «Բարգավաճ Հայաստան» (ձայների 10,1%-ը) և «Լուսավոր Հայաստան» (6,38%) կուսակցությունները։

Ընտրողների ձայներն ընտրությունների մյուս մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ` Հայաստանի հանրապետական կուսակցություն` 3,68%, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 0,64%, ՀՅ Դաշնակցություն՝ 5,92%, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն` 0,44%, «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0,38%, «Մենք» կուսակցությունների դաշինք` 1,67%, «Օրինաց երկիր»` 0,74%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 1,63%:

Խորհրդարան անցնելու համար սահմանված է 5%–անոց շեմ` կուսակցությունների համար և 7%–անոց շեմ` դաշինքների համար։ Ընտրողների մասնակցության շեմ ՀՀ–ում չկա։ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունների արդյունքներով` խորհրդարան կանցնի առնվազն երեք քաղաքական ուժ` անկախ կուսակցությունների և դաշինքների համար սահմանված տոկոսային շեմի հաղթահարումից։-0-