Հայտնի է խորհրդարանական ընտրությունների առաջին եռյակը

10.12.2018, 03:38
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց 1078 ընտրատեղամասերի նախնական արդյունքները:
Հայտնի է խորհրդարանական ընտրությունների առաջին եռյակը

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց 1078 ընտրատեղամասերի նախնական արդյունքները:

Ըստ ԿԸՀ նախնական տվյալների, առաջատարն է առաջատարն է «Իմ քայլը» դաշինպքը, որը հավաքել է ձայների 70,23%-ը։ Առաջին եռյակում են նաև «Բարգավաճ Հայաստան» (ձայների 8,30%-ը) և «Լուսավոր Հայաստան» (6,45%) կուսակցությունները։

Ընտրողների ձայներն ընտրությունների մյուս մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ` Հայաստանի հանրապետական կուսակցություն` 4,38%, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 0,67%, ՀՅ Դաշնակցություն (4,27%), «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն` 0,50%, «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0,34%, «Մենք» կուսակցությունների դաշինք` 2,07%, «Օրինաց երկիր»` 1,03%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 1,75%:

Խորհրդարան անցնելու համար սահմանված է 5%–անոց շեմ` կուսակցությունների համար և 7%–անոց շեմ` դաշինքների համար։ Ընտրողների մասնակցության շեմ ՀՀ–ում չկա։ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունների արդյունքներով` խորհրդարան կանցնի առնվազն երեք քաղաքական ուժ` անկախ կուսակցությունների և դաշինքների համար սահմանված տոկոսային շեմի հաղթահարումից։-0-