Գյումրու օդանավակայանում դեպի Մոսկվա չվերթը հետաձգվել է
09.02.2016,
13:40
Այսօր կեսգիշերին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա չվերթը, դեռ չճշտված տվյալներով, հետաձգվել է մի քանի ժամով:
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր կեսգիշերին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա չվերթը, դեռ չճշտված տվյալներով, հետաձգվել է մի քանի ժամով:
Henaran.am-ի խմբագրություն ահազանգած ուղևորը տեղեկացրել է, որ անհայտ անձը, կեղծ անձնագրով ուղեբեռ է հանձնել, սակայն անձամբ չի ներկայացել հաշվառման՝ Մոսկվա թռչելու համար: Սահմանապահները հայտնաբերել են, որ անձնագիրը կեղծ է և չվացուցակից հանել են վերոնշյալ չվերթը:
«Փորձեցինք տեղեկատվության իսկությունը ճշտել Գյումրիի օդանավակայանից, արդյոք նման դեպք արձանագրվել է թե ոչ: Օդանավակայանի աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ տեղեկատվություն չի կարող տրամադրել, քանի որ նման իրավասություն ունի միայն «Զվարթնոց» օդանավակայանը: Առայժմ մեզ չի հաջողվում կապ հաստատել Զվարթնոցի լրատվության բաժնի հետ: Ի դեպ, լուրերի համաձայնէ կեղծ անձնագրի տերը եղել է ազգությամբ թուրք»,-գրում է կայքը:
Ժամեր անց ինչպես Henaran.am-ին, այնպես էլ «Նովոստի-Արմենիային» չհաջողվեց կապ հաստատել «Զվարթնոց»-ի մամուլի քարտուղարի հետ, իսկ նրա փոխարեն որևէ մեկը իրավասու չէ պատասխանել մեր հարցերին:-0-