440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը` Gyumri Tech Week-ի գործընկեր ու Կիբերանվտանգության հաքաթոնի գլխավոր հովանավոր (ՎԻԴԵՈ)

18:59
07 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 2-ից 4-ը Գյումրիում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2022-ը։  

Լինելով հայաստանյան ֆինանսատեխնոլոգիական խոշորագույն կառույց, որը շարունակաբար ներդրումներ է կատարում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ զարգանալով էկոհամակարգերի ուղղությամբ, Ամերիաբանկը միացել էր եռօրյա tech-տոնին՝  որպես գործընկեր ու Կիբերանվտանգության հաքաթոնի գլխավոր հովանավոր, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը: 

«Մենք շատ ուրախ ենք, որ Tech Week-ն անցկացվում է Գյումրիում, որը տեխնոլոգիական զարգացման յուրօրինակ խորհրդանիշ է դարձել: Դա չէր կարող մեզ չոգևորել ու չխթանել, որ մենք ևս մասնակից դառնանք այս տեխնոլոգիական տոնին»,- նշեց  Ամերիաբանկի անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը:  

GTW եռօրյա միջոցառումների շարքում ելույթով ներկայացավ Ամերիաբանկի թվային մարքեթինգի բաժնի ղեկավար Ժորժիկ Գրիգորյանը՝ բացահայտելով խնդիրների լուծման մարդակենտրոն եղանակը։ Նա նշեց, որ Ամերիաբանկը, լինելով մարդակենտրոն միջավայր, անցնելով թվային տրանսֆորմացիայի ճանապարհով ու ներդնելով թվային էկոհամակարգեր, չի մոռանում, որ ցանկացած տեխնոլոգիայի կամ նորարարության կենտրոնում միևնույն է մարդն է։

Ամերիաբանկի զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանն էլ որպես բանախոս մասնակցեց «Տեխնոլոգիաները, աշխատանքի ներկան և աշխատաշուկան. բացերն ու հնարավորությունները: IT-ն միայն ծրագրավորողները չեն» խորագրով քննարկմանը՝ կիսվելով աշխատաշուկայի զարգացման գլոբալ տենդենցներով ու Ամերիայի մոտեցումներով։ 

«Ժամանակակից թվայնացման աշխարհում նոր հարթակներում նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս անվտանգության հետ կապված: Մենք, կարևորելով հաճախորդների տվյալների անվտանգությունը, ամենօրյա ռեժիմով հետևում և, էկոհամակարգեր ներդնելիս, նախապես բոլոր ռիսկերը կանխատեսում, գնահատում, կանխարգելում ենք»,- անդրադառնալով GTW շրջանակում  Ամերիաբանկի հովանավորությամբ անցկացվող կիբերանվտանգության հաքաթոնին` ասաց Ամերիաբանկի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Գնել Ասատրյանը: 

Ամերիաբանկը նաև մասնակցեց Գյումրիի Դրամատիկական թատրոնի շենքում ծավալված աշխատանքի տոնավաճառին։ Երկու օր շարունակ Tech Week-ի այցելուները հնարավորություն ունեին ամերիացիներին հղելու իրենց հետաքրքրող հարցերը թափուր աշխատատեղերի մասին կամ պարզապես համեղ խնձոր ու կոնֆետ ճաշակելու, ինչպես նաև` փորձելու ուժերը շախմատում։   

Tech Week-ին Ամերիաբանկի մասնակցության մանրամասները` տեսանյութում

Ամերիաբանկի մասին 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն Հայաստանի խոշորագույն ֆինանսական - տեխնոլոգիական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը։ Ամերիաբանկը ներկայանում է էկոհամակարգերի և թվային լուծումների փաթեթով։ Այն հնարավորություն է տալիս հաճախորդներին բոլոր հիմնական ուղղություններով ստանալ ոչ միայն հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում (ՓՄՁ վարկավորում, ավտովարկ, հիփոթեքային վարկեր, սպառողական վարկեր), այլև հաշվի բացումից մինչև քարտի տրամադրում և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին անցնել Ամերիա էկոհամարգերի առցանց միջավայրում: 

Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը