Այս գիշեր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում իրավիճակը հանգիստ է եղել
30.05.2016,
11:56
Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել:

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Այս գիշեր հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից>>
Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:
«ՀՀ զինված ուժերը շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել առաջադրված խնդիրները», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–