Գիշեր առանց հեռուստացույցի. Հայաստանում կիրականացվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ

12.09.2017, 16:07
Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:
Գիշեր առանց հեռուստացույցի. Հայաստանում կիրականացվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:

Ինչպես հաղորդում է  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի` 2017 թ.–ի սեպտեմբերի 18-ին ժամը 01:00-ից 07:00-ն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:–0–