420.79
4.21
388.47
+11
Եղանակը Երևանում
Հայ

Գերմանիայում գործի տեղավորելու պատրվակով 32-ամյա տղամարդը խարդախությամբ ստացել է ավելի քան 5 մլն դրամ

12:56
23 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ինչպես հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 2017 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի հունիսի վերջն ընկած ժամանակահատվածում, 40-ամյա իր ծանոթուհու վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, պատրաստակամություն է հայտնել կազմակերպել վերջինիս Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում բժշկուհու աշխատանքի տեղավորելու գործընթացը, որի համար պահանջել և մաս-մաս ստացել է ընդհանուր՝ 5.100.150 ՀՀ դրամ գումար, սակայն աշխատանքի տեղավորելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել և խաբեությամբ, ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով հափշտակել է վերոնշված գումարը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

«Բացի այդ, 32-ամյա տղամարդը տեղեկանալով, որ 40-ամյա կնոջ ընկերուհին՝ ծնված 1977թ.,  չի կարողանում վերադարձնել պարտքով ընկերուհուն տրված գումարը, ի սկզբանե դիտավորություն ունենալով չկատարելու իր կողմից տրված խոստումները, խաբեության եղանակով զգալի չափերով խարդախություն կատարելու դիտավորությամբ, պարտքով տրված գումարը հետ ստանալու հարցում նրան օժանդակելու պատրվակով, 2017 թվականի հուլիսին վերջինից ստացել է գումար, և խաբեությամբ ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է զգալի չափերով' ընդհանուր 400.000 ՀՀ դրամ գումար, բայց վերադարձնելու ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել՝պատճառելով զգալի չափերի գույքային վնաս», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 32-ամյա տղամարդուն   մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 178-րդ հոդվածի 1-ին մասով (Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ