530.17
7.45
476.34
+23
Եղանակը Երևանում
Հայ

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ֆինանսավորեց նախադպրոցական և ընդհանուր կրթական հիմնարկների վերանորոգման աշխատանքները

12:16
29 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ֆինանսավորեց նախադպրոցական և ընդհանուր կրթական հիմնարկների վերանորոգման աշխատանքները:

Геопромайнинг Geoproming детский сад (6).jpg

Կրթական հաստատությունների վերանորոգումն ու կահավորումը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության սոցիալական ծրագրերի առաջնահերթություններից են:

Геопромайнинг Geoproming детский сад (5).jpg

«2019 թ.-իընթացքում՝ «Ռեսուրսներն ի բարօրություն» սոցիալական ծրագրի շրջանակում, Սոթք, Մասրիկ, Արարատ գյուղերի և Արարատ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների խնդրանքով «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ֆինանսավորեց նախադպրոցական և ընդհանուր կրթական հիմնարկների վերանորոգման աշխատանքները։ Մասնավորապես, ընկերության ֆինանսավորմամբ մեկնարկեցին Գեղարքունիքի մարզի Մասրիկ գյուղի մանկապարտեզի և Սոթք գյուղի միջնակարգ դպրոցի շենքերում վերանորոգման աշխատանքները», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Геопромайнинг Geoproming детский сад (4).jpg

Կապիտալ վերանորոգում իրականացվեց նաև Արարատի մարզի Արարատ գյուղի դպրոցի երկու դասարաններում, ինչը տվյալ դպրոցում պայմաններ է ստեղծում պարապմունքների առավել արդյունավետ կազմակերպման համար։

Геопромайнинг Geoproming детский сад (3).jpg

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ֆինանսավորմամբ Արարատ քաղաքում ավարտվեց մանկապարտեզի կապիտալ վերանորոգման առաջին փուլը։ Նախագծային աշխատանքների շրջանակում ֆինանսավորվեցին մանկապարտեզի տանիքի, հինգ մասնաշենքերի և սպորտային դահլիճի վերանորոգման աշխատանքները։ Բոլոր մասնաշենքերը արդեն հագեցված են անհրաժեշտ կահույքով, սպորտային և խաղային գույքով։ Սեպտեմբերին մանկապարտեզը իր դռները կբացի 200 երեխաների առջև։ Մանկապարտեզի վարչական հատվածի և հարակից բակի վերանորոգման աշխատանքները նախատեսվում են իրականացվել 2020 թ.-ի ընթացքում», - հայտնում են ընկերությունից։

«Ուսուցման կազմակերպման համար արժանվույն պայմանների ստեղծումը նպաստում է կրթության որակի բարձրացմանը և ուսման նկատմամբ երեխաների ձգտումների մեծացմանը։ Իր հերթին, այդ պայմանները անհրաժեշտ են աճող սերնդի պոտենցիալ հնարավորությունների իրականացման և նրանց ավելի լավ ապագայի համար։ Այդ է պատճառը, որ արդեն 11 տարի կրթական հարցերը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության սոցիալական ծրագրի առաջնահերթութուններից են, և կշարունակեն լինել այնքան ժամանակ, որքան «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն իր գործունեությունը կիրականացնի Հայաստանում։ Մեր ծրագրերի նպատակն է ստեղծել կրթական ենթակառուցվածքներ, զարգացնել կրթական գործունեության պայմանները։ Շնորհավորում ենք բոլորին սեպտեմբերի 1-ի՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ»,- ասաց «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության Արտաքին քաղաքականության և սոցիալական պատասխանատվության հարցերով ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը։

Геопромайнинг Geoproming детский сад (1).jpg

«ԳեոՊրոՄայնինգը» ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 12 տարիների ընթացքում գերազանցում են 8,5 միլիոն ԱՄՆ դոլարը։-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
19 Հոկտեմբերի 2019
ՀՀ–ում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում
Հայաստանում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում։
11:00
19 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)։
10:11
19 Հոկտեմբերի 2019
«Երևանը սրտումս է». տեսաշնորհավորանք Քաղաքի օրվա առթիվ (ՎԻԴԵՈ)
Տոնդ շնորհավոր, իմ Երևան։
23:10
18 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել:
20:10
18 Հոկտեմբերի 2019
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով:
19:11
18 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի կայքը (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի կայքը։
18:46
18 Հոկտեմբերի 2019
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է (ՖՈՏՈ)
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է:
18:09
18 Հոկտեմբերի 2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ազատման դիմում է ներկայացրել։
17:21
18 Հոկտեմբերի 2019
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է (ՖՈՏՈ)
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է:
16:21
18 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով։
16:06
18 Հոկտեմբերի 2019
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է:
14:18
18 Հոկտեմբերի 2019
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ հետ տեղափոխվել է Հայաստան
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, ընտանիքով տեղափոխվել է ապրելու Հայաստանում։