525.36
7.42
476.73
+21
Եղանակը Երևանում
Հայ

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

15:02
24 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Շտապի՛ր նվիրել բարություն» խորագրով բարեգործական միջոցառման շրջանակում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տոնական գեղեցիկ օր էր կազմակերպել պրոֆեսոր Ռ․Յոլյանի անվան հեմատոլոգիայի կենտրոնում բուժում ստացող երեխաների համար։ Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

GeoProMining, GPM, дети, онкологический центр

«ԳեոՊրոՄայնինգ»-ը «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համատեղ երեխաների համար պատրաստել էր տոնական ներկայացում՝ անիմատորների, սիրելի Դիսնեյի ֆիլմերի հերոսների մասնակցությամբ և, ինչպես սպասվում էր, ներկայացման ընթացքում բարին հաղթեց չարին՝ պարգևելով երեխաներին ուրախ տրամադրություն։ Ընկերությունը նաև երեխաներին հանձնեց նվերներ։ Այս ամենից զատ, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը բուժհիմնարկին տրամադրել է ֆինանսական օգնություն՝ հաստատության ընթացիկ գործունեությանը օժանդակելու նպատակով», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

GeoProMining, GPM, дети, онкологический центр
«Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաները ստանում են անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները։ Մեր երկրում օգտագործվում են քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդներ։ Մենք հավատում ենք, որ մեր երեխաները ունեն ցանկություն ու կամք՝ հիվանդությունները հաղթահարելու համար, իսկ մենք, մեր կողմից պատրաստ ենք նրանց ջերմացնել ու փարատել մեր ուշադրությամբ։ Ծանր հիվանդությամբ տառապող երեխաները, որոնք ապրում են այն համայնքներում, որտեղ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է իր գործունեությունը, /ք․Արարատ, գ․Արարատ, ք․Վարդենիս, Գեղամասար/, նրանց թիվը մոտավորապես հասնում է 100-ի և բոլորն էլ գտնվում են մեր ընկերության ուշադրության կենտրոնում։ 10 տարի շարունակ մենք մշտական կապի մեջ ենք նրանց և նրանց ընտանիքների հետ՝ տրամադրելով անհրաժեշտ աջակցություն։ Ամենադժվար փորձություններից մեկը, որ մենք հաղթահարեցինք, կապված էր Արարատ քաղաքի մեկ ընտանիքի պատմության հետ: Եվ այսպես. մոտ երեք ամիս առաջ կատարվեց15-ամյա աղջնակի ողնաշարի սկավառակների տրասպլանտացիայի վիրահատություն։ Ի ուրախություն մեզ, նա այժմ լիովին առողջ է և այսօր ներկա է մեր միջոցառմանը։ Նա պատրաստ է իր բարությունը փոխանցել բախտակից մյուս երեխաներին»,- ասաց ընկերության Արտաքին քաղաքականության և սոցիալական պատասխանատվության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը:

GeoProMining, GPM, дети, онкологический центр

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների հայաստանյան ակտիվներն են «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղձնա-մոլիբդենային կոմբինատը»։

GeoProMining, GPM, дети, онкологический центр

Հայաստանում աշխատանքի 12 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցել են 505 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարվա ընթացքում կազմել են 8․5 մլն․ ԱՄՆ դոլար։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես2500 մարդ։

GeoProMining, GPM, дети, онкологический центр

GeoProMining, GPM, дети, онкологический центр

GeoProMining, GPM, дети, онкологический центр

GeoProMining, GPM, дети, онкологический центр




Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:43
14 Հոկտեմբերի 2019
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը` UNICEF-ի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել է UNICEF-ի բարի կամքի դեսպան։
13:06
14 Հոկտեմբերի 2019
Տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներ. Փաշինյանը խնդրանքով դիմել է քաղաքացիներին
Տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներ. ՀՀ վարչապետը խնդրանքով դիմել  է քաղաքացիներին:
12:53
14 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է իր բանկոմատների քանակը
ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցրեց առաջին տեղը բանկոմատների քանակով:
20:27
13 Հոկտեմբերի 2019
Հրաշքները շարունակվում են. Սուրենյանը` Հայաստանի եղանակի մասին
Եղանակային առումով Հայաստանում հրաշալի շաբաթ է սպասվում:
15:29
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
11:45
12 Հոկտեմբերի 2019
Կառավարությունում քննարկվել է տրանսպորտի ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը. փոխվարչապետ
Կառավարությունում քննարկվել է Երևանի հասարակական տրանսպորտային ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը:
10:30
12 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)։
19:05
11 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր. ԾՐԱԳԻՐ
Արամ MP3, «Գաթա բենդ». Վանաձորում առաջին անգամ կանցկացվեն Երևանի օրեր։
15:56
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ծխելու դեմ վճռական պայքար է սկսում
Հայաստանը սկսում է պասիվ և ակտիվ ծխելու դեմ օրենսդրական պայքար։
12:12
11 Հոկտեմբերի 2019
Երևանում երիտասարդի սպանությունը բացահայտվել է. ոստիկանություն
Բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը։
10:48
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը մեկ օրով անձրևային գոտում կհայտնվի
Հայհիդրոմետկենտրոնաը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
11 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։