ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կզրկվի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նկատմամբ ունեցած իր ազդեցությունից, գրում է «Ժամանակ» օրաթերթը:
Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելուց հետո Գագիկ Ծառուկյանի ներկայիս կադր` սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանին կփոխարինի Գևորգ Լոռեցյանը, ով նոր իշխանության կադրն է: «Սա արվում է ոչ ի պատասխան Ծառուկյանի մոտ վերջերս ի հայտ եկած ընդդիմադիր հակումների», - գրում է թերթը:-0-