417.4
4.02
393.4
+15
Եղանակը Երևանում
Հայ

«Որևէ ուղևոր «դրսում չի մնացել» ու չի մնալու». Flyone Armenia–ն հայտարարություն է տարածել Երևան–Մոսկվա առաջին չվերթի չեղարկման կապակցությամբ

14:39
15 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ «Flyone Armenia» ավիաընկերության առաջին չվերթը՝ Երևան-Մոսկվա ուղղությամբ, չեղարկվել է։

Ավիաընկերությունը հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

«Flyone Armenia ընկերությունը հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկելու Երևան-Մոսկվա-Երևան երթուղով նախատեսված դեկտեմբերի 15-ին ու 16-ին չվերթները», – նշվում է ավիաընկերության հայտարարության մեջ։

Flyone Armenia–ից նաև հայտնում են, որ ավիաընկերությունը արդեն իսկ ապահովել է նշված չվերթների բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր։

«Մեր աշխատակիցները նշված չվերթների բոլոր ուղևորների հետ մշտական և անհատական կապի մեջ են, մեր ուղևորների ավիափոխադրման ու մնացած բոլոր ծառայությունների ողջ փաթեթի պատշաճ մատուցման համար։ Որևէ ուղևոր «դրսում չի մնացել» ու չի մնալու։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է բոլոր ուղևորների համար ու պատրաստ է օպերատիվ կերպով լուծել հնարավոր ցանկացած խնդիր», – նշվում է հայտարարության մեջ։

Ավիաընկերությունը նաև տեղեկացնում է, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթները կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով։

«Flyone Armenia ընկերությունը հայցում է մեր ուղևորների ներողամտությունը առաջացած անհարմարությունների համար ու հայտնում, որ ներդնում ու ներդնելու է բոլոր ջանքերը հնարավորինս սեղմ ժամկետում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ», – նշվում է ավիաընկերության հայտարարության մեջ։

Նշենք, որ հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, «Flyone Armenia» ընկերությունը կապված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ