ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՊԵԿ-ից դեռ չեն զեկուցել աշխակցին գործից ազատելու մասին:
«Ոչ, դեռ չեմ ստացել», - ասաց նա լրագրողներին Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) այցելության ժամանակ, որտեղ այսօր ամփոփվում է կառույցի գործունեության մեկ տարին:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետն այցելել է Արարատի մաքսատուն և դժգոհ է մնացել տիրող իրավիճակից, մասնավորապես, սանիտարական պայմաններից և պետական խորհրդանիշների հանդեպ վերաբերմունքից:
Загружается новость ...
"Право"Աշխատասենյակներից մեկում նա նկատել է կեղտոտ վիճակում գտնվող ՀՀ դրոշը: Վարչապետը հանձնարարել է աշխատանքից հեռացնել աշխատասենյակում ծառայություն իրականացնող աշխատակիցներին։
Այսօր պատասխանելով այն հարցին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ աշխատակիցները պետք է հեռացվեն` վարչապետն ասաց. «Ես մի բանը մի անգամ եմ ասում»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ եթե որևէ մեկն իրավական առումով գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել Հայաստանի Հանրապետության դրոշը, ուրեմն «մեր պատկերացումները պետության մասին այլ են»։
Հիշեցնենք, որ նա նաև գրառում է կատարել Facebook-ի իր էջում` նշելով. «Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»:-0-
Տեսանյութը` azatutyun.am