Երթևեկի փոփոխություն Երևանի կենտրոնական փողոցների խաչմերուկում (ՍԽԵՄԱ)

23.03.2018, 15:17
Երթևեկը կդառնա միակողմանի Երևանի կենտրոնական փողոցների խաչմերուկում նախատեսված փոփոխության արդյունքում։
Երթևեկի փոփոխություն Երևանի կենտրոնական փողոցների խաչմերուկում (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երթևեկը կդառնա միակողմանի Երևանի կենտրոնական փողոցների խաչմերուկում նախատեսված փոփոխության արդյունքում։

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 24-ին Երևան քաղաքի Տպագրիչների փողոցում՝ Վարդանանց անցուղի-Հանրապետության փողոց հատվածում, և Վարդանանց անցուղում՝ Վարդանանց փողոց-Տպագրիչների փողոց հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Վարդանանց անցուղու և Տպագրիչների փողոցի նշված հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Վարդանանց փողոցից դեպի Հանրապետության փողոց ուղղությամբ:-0-

 - рис.1