ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մոլդովական, Թոթովենցի և Բագրևանդի փողոցների խաչմերուկում նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշված խաչմերուկի Մոլդովական և Թոթովենցի փողոցների հատման տեղամասում՝ Մոլդովական փողոցի տվյալ հատվածի մայթի նեղացման հաշվին խաչմերուկում կազմակերպվել է լրացուցիչ երթևեկելի գոտի միայն աջ շրջադարձով դեպի Մոլդովական փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների համար, որի շնորհիվ նշված խաչմերուկից Մոլդովական փողոցով Գայի պողոտայի ուղղությամբ տրանսպորտային միջոցները այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց հապաղումների:–0–