ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երթևեկության կազմակերպման փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում։
ՀՀ Ճանապարհային ոստիկանության հաղորդմամբ, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի հունվարի 11-ից Երևան քաղաքի Կողբացու փողոցի Արամի և Ամիրյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Կողբացու փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ամիրյան փողոցի ուղղությամբ:–0–