ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երթևեկության կազմակերպման փոփոխություն է նախատեսված Երևան քաղաքի Ազատության պողոտա և Ն.Զարյան փողոց խաչմերուկի հատվածում։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 29-ից Երևան քաղաքի Ազատության պողոտա և Ն.Զարյան փողոց խաչմերուկի հատվածում՝ Ն.Զարյան փողոցի վերջնամասում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Ն.Զարյան փողոցի վերջնամասի երկկողմանի երթևեկության հատվածի հակադիր երթևեկության հոսքերը ամբողջ երկայքով կբաժանվեն հոծ գծանշումով, ինչի շնորհիվ Ն.Զարյան փողոցի վերոնշյալ ձախակողմյան հատված կարելի կլինի մուտք գործել միայն Ազատության պողոտայից:–0–
