Որքա՞ն են երևանցիները պատրաստ վճարել տրանսպորտի համար․ ЕреваныЧ Telegram ալիքի հարցման արդյունքները

01.02.2025, 11:08
Մոտ մեկ օր առաջ ЕреваныЧ Telegram ալիքում մեկնարկեց սոցհարցում՝ կապված փետրվարի 1-ին հասարակական տրանսպորտի ոլորտում միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկման հետ
Որքա՞ն են երևանցիները պատրաստ վճարել տրանսպորտի համար․ ЕреваныЧ Telegram ալիքի հարցման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մոտ մեկ օր առաջ ЕреваныЧ Telegram ալիքում մեկնարկեց սոցհարցում՝ կապված փետրվարի 1-ին հասարակական տրանսպորտի ոլորտում միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկման հետ։

Ներկայացնում ենք հարցման արդյունքները, որին մասնակցել է Telegram ալիքի գրեթե 1900 բաժանորդ։

Նրանցից 41%-ը կարծում է, որ հասարակական տրանսպորտի տոմսի կատարյալ գինը 150 դրամն է։

Կրկնակի պակաս՝ հարցվածների 20%-ը չի ցանկանում վճարել 100 դրամից ավելի։ Քաղաքապետարանի առաջարկած տարբեր սակագնային փաթեթներին կողմ է հարցվածների մոտ 4 տոկոսը։

Մոտ 9%-ը կարծում է, որ հասարակական տրանսպորտը պետք է լինի անվճար և սուբսիդավորվի իշխանությունների կողմից, իսկ 8%-ը դեռ չի կողմնորոշվել։

Հարցման մասնակիցների մոտ մեկ հինգերորդը՝ 18%-ը, նշել է, որ չի օգտվում հասարակական տրանսպորտից։

Նշենք, որ այսօրվանից Երևանում ամբողջությամբ գործարկվել է տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որի շրջանակում մեկ ուղևորության արժեքը դարձել է 150 դրամ։ Գործում են նաև ամսական, եռամսյակային և տարեկան փաթեթներ։