Որքա՞ն գումար են պատրաստվում ծախսել քաղաքացիները Ամանորյա սեղանի վրա․ ЕреваныЧ տելեգրամյան ալիքի հարցումը

24.12.2024, 11:32
ЕреваныЧ տելեգրամյան ալիքի հարցում է կազմակերպել՝ պարզելու, թե որքան են պատրաստվում ծախսել քաղաքացիները Ամանորյա սեղանի վրա
Որքա՞ն գումար են պատրաստվում ծախսել քաղաքացիները Ամանորյա սեղանի վրա․ ЕреваныЧ տելեգրամյան ալիքի հարցումը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ЕреваныЧ տելեգրամյան ալիքում կազմակերպված հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը պատրաստվում է համեմատաբար փոքր գումար հատկացնել ամանորյա սեղանին։

Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 18-ից 23-ը, քվեարկել է գրեթե 2 հազար բաժանորդ։

Հարցվածների մոտ 77%-ը մտադիր է Ամանորին սննդի և խմիչքի վրա ծախսել մինչև 100 հազար դրամ (մոտ 250 դոլար): Այդ նպատակների համար քվեարկության մասնակիցների 13%-ը պատրաստվում է հատկացնել 100-200 հազար դրամ (250-500 դոլար), 4%-ը՝ 200-ից 400 հազար դրամ (500-1000 դոլար), իսկ 6%-ը՝ ավելի քան 400 հազար դրամ։