Երևանի փողոցներով մոտոկրոսներ կընթանան

18.08.2017, 18:29
Օգոստոսի 19-ին մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը:
Երևանի փողոցներով մոտոկրոսներ կընթանան

ԵՐԵՎԱՆ, 18  օգոստոսի,  /Նովոստի-Արմենիա/.Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում օգոստոսի 19-ին` ժամը 18:00-ից մինչև 22:00-ն, մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաորդագրության համաձայն, միջոցառման ժամանակ ներկաներն ականատես կլինեն մոտոկրոսի, հեծանվավազքի և սպորտային մեքենաների ցուցադրական ելույթների:–0–