Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու

25.11.2024, 11:30
Ուշադրություն․ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։