Երեքշաբթի` սեպտեմբերի 26–ի առավել ուշագրավ նորությունները

27.09.2017, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` սեպտեմբերի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երեքշաբթի` սեպտեմբերի 26–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` սեպտեմբերի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • 44 տարվա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը։
  • ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ։

  • «Միսս Հայաստան 2017» գեղեցկության մրցույթի շուրջ սկանդալն առաջացավ մրցույթի արդյունքների հրապարակումից մեկ օր անց։ «Միսս Հայաստան 2017»–ի տիտղոսակիր դարձավ 17–ամյա Լիլի Սարգսյանը, ում բախտ չվիճակվեց երկար զմայլվել թագով։ Մրցույթի հաջորդ իսկ օրը ԶԼՄ–ում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Լիլիից թագը հետ են վերցրել և իբր նման որոշում է կայացրել Artyom's ոսկերչական ընկերությունը, որը պատրաստել է թագը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է պարզաբանումներ ստանալմրցույթի կազմակերպիչներից։