Երեքշաբթի` փետրվարի 13–ի առավել ուշագրավ նորությունները
14.02.2018,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` փետրվարի 13–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` փետրվարի 13–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Երեքշաբթի ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի ավագանու խորհրդի նիստում։ Այդ ընթացքում հայտնի դարձավ, որ նիստի դահլիճում վատացել է ՀՀԿ անդամ Մարտին Վարդազարյանի առողջական վիճակը, ով հոսպիտալացվել է։ Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանը տարածեց հայտարարություն` խստորեն քննադատելով Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքը։
- Իրանը պատրաստ է գործարկել Հայաստան–Իրան երկաթգիծը։ Այս մասին հայտարարել է ՀՀ–ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։
- Հայաստանում, հնարավոր է, էլեկտրոմոբիլներ գործարկվեն։ Այս մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։
- Հենրիխ Մխիթարյանը «SPN Brasil»-ին տված հարցազրույցում խոսել է հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու 3 հիմնական պատճառների մասին։ Միաժամանակ հայտնի դարձավ, որ նրա խաղաշապիկը ներառվել է ԱՊԼ–ում ամենավաճառվող շապիկների 20–ակում։–0–