Երեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
22.08.2018,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ Երևանում օդի ջերմաստիճանը 30-32 աստիճան տաքությունից շաբաթ օրը կբարձրանա մինչև 34-36 աստիճան։
- Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
- Վերանորոգման, շինմոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու էՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը։

