Երեքշաբթի` մայիսի 31–ի առավել ուշագրավ նորությունները

01.06.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 31–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երեքշաբթի` մայիսի 31–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 31–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նվազեցրել է սպառողների գազի սակագինը։ Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշել է այն պայմանները, որոնց դեպքում հնարավոր է երկրում գազի սակագների հետագա նվազում։

  • Նախօրեի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ` ձերբակալվել են գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։

  • Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարացնել պայմանագիրն ակումբի հետ։

  • Երկուշաբթի գիշերը Երևանում ավտովթար է տեղի է ունեցել ` «Mercedes-Brabus» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ։-0-