Երեքշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունները

17.01.2018, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երեքշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Արցախում զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում։

  • ««Ծառուկյան» դաշինքը չի բացառում, որ Հայաստանի նախագահական ընտրություններում կսատարի իշխող կուսակցության թեկնածուին», – հայտարարել է  «Ծառուկյան» դաշինքի ու համանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկայնը:

  • Freedom House միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը «Ազատությունն աշխարհում 2018» զեկույցում Հայաստանին ու Արցախին ներառել է «մասամբ ազատ» երկրների խմբում։

  • «Հայաստանում ՍՇՎ–ով մոտ 700 հոսպիտալացված կա, որոնց 96%–ը մինչև 4 տարեկան երեխաներ են», – հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։-0-