Երեքշաբթի` հուլիսի 12–ի առավել ուշագրավ նորությունները
13.07.2016,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հուլիսի 12–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հուլիսի 12–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Երևանում օրերս վնասազերծվել է քիլերների մի ամբողջ ջոկատ, որոնք պատրաստվում էին գնդակահարել հայտնի գործարարների և օլիգարխների, գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը:
- Երեքշաբթի ժամը 14.14-ին Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր հայկական սահմանամերձ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք:
- Իրանական կողմը համաձայնել է մատակարարվող գազի ծավալի ավելացման մասին Հայաստանի առաջարկի հետ։
- Ռուսաստանը և Ադրբեջանը երկկողմ շփման ընթացքում քննարկում են կոնկրետ քայլեր, որոնք կարող են և պետք է հանգեցնեն Լեռնային Ղարաբաղում հակամարտության կագավորմանը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ: Լավրովը, միաժամանակ, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերը շատ ավելի մոտ են հաջողության, քան երբևէ, սակայն մանրամասները բացահայտելը դեռևս վաղ է։–0–