Երեքշաբթի` հոկտեմբերի 25–ի առավել ուշագրավ նորությունները
26.10.2016,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 25–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 25–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Առաջին անգամ Հայաստանում անցկացվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի աննախադեպ առաջնությանը կմասնակցի ավելի քան 400 գիտակ։
- ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման կոնկրետ ամսաթիվ դեռ չկա։
- Իսպանիայի Մալագա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
- Երևանում հայտնաբերվել են ապօրինի գործող խաղասրահներ։
- ՀՔԾ–ի հաղորդմամբ, պարզվել են ՊՊԾ գնդի տարածքում ոստիկաններին սպանած անձինք։
- Միլլերը «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներին է ներկայացրել նոր գլխավոր տնօրենին։–0–