Երեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները
17.10.2018,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` միաժամանակ նշելով, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։ ՀՀ նախագահն էլ իր հերթին ընդունեց կառավարության հրաժարականը։
- Հայաստան ֆուտբոլի հավաքականը ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն ՈւԵՖԱ–ի Ազգերի լիգայի ընտրական փուլում։
- ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն «էմոցիոնալ» է անվանել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Կոնգրես» հյուրանոցի հետ կապված հայտարարությունը։
- ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։ Միաժամանակ ՀՀ նախագահը նշանակեց գյուղատնտեսության և տնտեսական զարգացման նախարարների, ինչպես նաև ԱԱԾ նոր փոխտնօրենի։–0–

