414.47
5.17
388.44
+21
Եղանակը Երևանում
Հայ

Աշխատողներն այսուհետ կարող են աշխատանքի հետ կապված իրենց բողոքները ներկայացնել առցանց. գործարկվել է Employeeprotect.am հարթակը

16:14
22 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թ.-ի հոկտեմբերից գործարկել է Employeeprotect.am բողոքների ընդունման էլեկտրոնային հարթակը։ Գործարկման նպատակն է բարձրացնել աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգը։

Այս մասին այսօր հայտնեց ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ հարթակում իրենց բողոքները կարող են ներկայացնել և´ պետական, և´ մասնավոր սեկտորի աշխատողները: Հայտի ներկայացումը բաղկացած է 4 փուլից:

«Առաջին քայլով օգտատերը տեղեկատվություն է ներկայացնում, թե որ կազմակերպությունում է աշխատել, նշում է կազմակերպության գտնվելու վայրը, և իր` որ աշխատանքային իրավունքն է խախտվել: Երկրորդ քայլով առավել մանրամասն ներկայացնում է դեպքը, որից հետո հարթակը հնարավորություն է տալիս օգտատիրոջը իր հայտին կցել նաև լուսանկարներ, տեսանյութեր կամ ձայնագրություններ, ինչպես նաև այլ ապացուցողական նշանակություն ունեցեղ նյութեր: Եվ վերջին քայլով հայտը մուտքագրում է համակարգ», – ասաց Հակոբյանն` ավելացնելով, որ եթե ներկայացված բողոքը գտնվում է իրենց գերատեսչության իրավասության շրջանակներում, ապա նրանք ձեռանրկում են համապատասխան քայլեր:

Նա նշեց, որ հարթակը բաղկացած է 6 բաժիններից, որտեղ տեղեկություններ կան տեսչական մարմնի գործառույթների մասին, հարթակի մասին, ինչպես նաև կա նորություններ բաժինը, որտեղ աշխատանքային իրավունքի ոլորտին վերաբերող վերջին նորություններն են ներկայացվում: Կա նաև հաջողության պատմություններ պատուհանը, որտեղ ներկայացված են դրական փոփոխությունները, որոնք արձանագրվել են տեսչական մարմնի կողմից իրականցված ստուգումների արդյունքում:

Հակոբյանը նշեց, որ 2021 թ.-ի ընթացքում աշխատանքային օրենսգրքի վերահսկողության ոլորտում հարուցվել է 286 վարչական վարույթ, որից 200՝ դիմումների հիման վրա:

«Վարչական վարույթների արդյունքում ընդունվել է 81 վարչական ակտ, որի արդյունքում տրվել է խախտումները վերացնելու կարգադրագրեր: Հարուցված վարչական վարույթներից 149-ը կառճվել է, որից 64-ը՝ դիմումից հրաժարվելու հիմքով»,-ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ ստացված 200 դիմում բողոքներից 197-ը վերաբերել է աշխատանքային օրենսդրության խախտումներին, իսկ 3-ն` աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովմանը:

«Խախտումներից 113-ը վերաբերել է օրենքով սահմանված կարգով վերջնահաշվարկ չկատարելուն և սահմանված ժամկետներում աշխատավարձերը չվճարելուն: 43-ը աշխատանքային պայմանագրերի լուծարման կարգը չպահպանելուն, 41-ն էլ աշխատանքային օրենսդրության այլ իրավախախտումներին են վերաբերել»,- ընդգծեց Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետը:

Նրա խոսքով, այս փոփոխությունները մի ճանապարհ են, որպեսզի աշխատողների համար ստեղծվեն արտադատական հնարավորություններ՝ իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով:

Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանի խոսքով էլ խախտումները, հիմնականում տեղի են ունենում գործատուի տեղեկացված չլինելու պատճառով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
14 Մարտի 2023
Փաշինյան. չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ
Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ
15:02
14 Մարտի 2023
Փաշինյան. ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից
ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է, ասել է Փաշինյանը
13:18
14 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
12:22
14 Մարտի 2023
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
11:51
14 Մարտի 2023
«Սուրմալու»–ն փակվել է
«Սուրմալու»–ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է
23:26
13 Մարտի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:20
13 Մարտի 2023
Ֆինթեքը` ԴիջիԹեք-ում. Ամերիաբանկը ներկայացրեց իր տեսլականն ու արժեքները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մարտի 10-13-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն` DigiTec22-ը, որին Ամերիաբանկը ներկայացավ A Space տաղավարով. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:50
13 Մարտի 2023
Բացահայտելով թվային ապագան. Երևանում կկայանա առաջին Doing Digital ֆորումը
Ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի առաջին «Doing Digital - Բացահայտելով թվային ապագան» ֆորումը
15:54
13 Մարտի 2023
«Կխփեմ ուշքդ կեթա». ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից (ՎԻԴԵՈ)
«Կխփեմ ուշքդ կեթա». ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից. ՎԻԴԵՈ
14:49
13 Մարտի 2023
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը
Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը
13:01
13 Մարտի 2023
Վիվա–ՄՏՍ–ը պատրաստվում է վաճառել բաժնետոմսերը
Վիվա–ՄՏՍ–ը  պատրաստվում է վաճառել բաժնետոմսերը
12:41
13 Մարտի 2023
Արդարադատության նախարարությունը ստի դետեկտոր է ձեռք բերել
Արդարադատության նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել, այդ թվում` ստի դետեկտոր