Եղանակային restart. մինչև 27 աստիճան տաքություն է սպասվում Հայաստանում
22.10.2017,
12:40
Հայաստանում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24–26–ն աստիճանաբար կբաձրանա 2–3 աստիճանով։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24–26–ն աստիճանաբար կբաձրանա 2–3 աստիճանով։
Ամենատաք եղանակը կանխատեսվում է Սյունիքի հովիտներում, որտեղ հոկտեմբերի 25–26–ը սպասվում է +23...+27 աստիճան։
Երևանում կիրակի և երկուշաբթի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20...+22–ի, հետագա երեք օրերին աստիճանաբար կբարձրանա` հասնելով +23...+25–ի։
Միաժամանակ, առաջիկա հինգ օրերին հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում։ Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ։–0–