Հայաստանի որոշ ճանապարհներին ձյուն է տեղում

24.12.2018, 10:24
Հայաստանի որոշ ճանապարհներին ձյուն է տեղում։
Հայաստանի որոշ ճանապարհներին ձյուն է տեղում
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Загружается новость ... "Лево"

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–