Ձմեռ Պապերի և Ձյունանուշների քասթինգ կանցկացվի Երևանում
28.11.2017,
20:22
Երևանում կանցկացվի Ձմեռ Պապերի, Ձյունանուշների և հեքիաթների հերոսների քասթինգ։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում կանցկացվի Ձմեռ Պապերի, Ձյունանուշների և հեքիաթների հերոսների ստուգատես։
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, ստուգատեսը կազմակերպվում է Նոր Տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրին ընդառաջ՝ և անցկացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության կողմից։
«Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոներին Հանրապետության և Ազատության հրապարակների տոնական միջոցառումներին մասնակցելու և գործունեություն իրականացնելու նպատակով կազմակերպություններին և անհատներին առաջարկվում է արտոնագրվել։ Հայտերն ընդունվում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–