424.11
4.26
393.28
+7
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում մեկնարկել է հոբելյանական DigiTec2019 ցուցահանդեսը

20:54
06 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում կիրակի՝ հոկտեմբերի 6-ին, կայացել է DigiTec2019 հոբելյանական 15-րդ տեխնոլոգիական ցուցահանդեսի բացումը: Բացման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է Infosys կորպորացիայի համահիմնադիր Նարայանա Մուրթին:

Նահավարա Ռամարայո Նարայանա Մուրթին հնդիկ գործարար է, Infosys բազմազգ կորպորացիայի համահիմնադիր: Մուրթին ներառվել է մեր ժամանակների 12 մեծագույն ձեռնարկատերի ցանկում՝ ըստ Fortune ամսագրի:

Ինչպես բացման արարողությանը նշեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, հոբելյանական Digitec-2019 կարող է աննախադեպ դառնալ այցելուների թվով և հյուրերի կարևորությամբ:

«Մենք անցկացնում ենք այս ցուցահանդեսը 2014 թ.-ից սկսած: Այդ ժամանակ մասնակցում էին ընդամենը 30 տեղական ընկերություններ, միջոցառմանն այցելեց 4 հազար մարդ: Արդեն այսօր կարող ենք լուրջ առաջընթաց գրանցել: Եթե 2018 թ.-ին ցուցահանդես այցելեց ավելի քան 80 հազար մարդ, ապա առաջիկա 3 օրերի ընթացքում մտադիր ենք ունենալ 100 հազար այցելու», - ասաց նա:

Ըստ Վարդանյանի, ցուցահանդեսը 15 տարիների ընթացքում դարձել է ՏՏ ոլորտի ամենախոշոր միջազգային միջոցառումներից մեկը, որն անկացվում է Հայաստանում:

«Ցուցահանդեսի կարևորության մասին վկայում է այն փաստը, որ բացման արարողությանը մասնակցում է Նարայանա Մուրթին: Մենք նաև հյուրեր ունենք Դուբայից, Մալայզիայից, Իրանից, Թայվանից և ՏՏ ոլորտի այլ համաշխարհային կենտրոններից», - ասաց նա:

Վարդանյանը նշեց, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT 2019) հետ DigiTec2019-ի զուգահեռ անցկացումը հնարավորություն կտա ներկայացնել Հայաստանը նոր տեսանկյունից:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Վարդանյանին՝ DigiTec2019 ցուցահանդեսի ստեղծման և կայացման գործում ունեցած անձնական ներդրման համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ