+30
Եղանակը Երևանում
Հայ

Ցուցարարները սկսել են նվիրատվություններ հավաքել սննդի հարցը լուծելու համար

23:31
13 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել է արկղ հանրահավաքի մասնակիցների սննդի ապահովման նպատակով նվիրատվություններ հավաքելու համար, ուրբաթ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Ցուցարարներն ուրբաթ փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակի երթևեկը։

«Արկղը կգտնվի խիստ հսկողության տակ։ Ալկոհոլի օգտագործումը խստիվ արգելվում է», – հայտարարեց Փաշինյանը` կոչ անելով ցուցարարներին լինել հնարավորինս կարգապահ։

Ցուցարարները փակել են Ֆրանսիայի հրապարակի բոլոր հինգ մուտքերը և պատասխանատուներ են նշանակել յուրաքանչյուր հատվածի համար։ Այս պահին կաթվածահար է եղել Թումանյան–Հյուսիսային պողոտայի, Թումանյան–Մաշտոցի պողոտայի, Մոսկովյան–Բաղրամյան պողոտայի երթևեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցները վրաններ են տեղադրել շուրջօրյա ակցիա սկսելու համար։

Մարտի 31-ից «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը սկսել էր բողոքի ակցիա Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում հնարավոր նշանակման դեմ: Փաշինյանը սկսել էր երթը Գյումրուց ու մինչև ապրիլի 13-ն անցավ Սպիտակ, Դիլիջան, Սևան ու Հրազդան քաղաքներով` կոչ անելով քաղաքացիներին ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով