579.03
6.36
490.95
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ԲՀԿ–ական պատգամավորը հայտնել է, որ COVID-19–ի շրջանակում մեկուսացման կազմակերպիչները 5մլն դրամ են ստացել, ԱՆ–ն արձագանքել է

23:01
15 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը հերքել է ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում մեկուսացման գործընթացի կազմակերպիչները ստացել են 5մլն դրամ աշխատավարձ։

«ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի Ազգային ժողովում հնչեցրած` «օդում կախված լուրերը» ճշգրտելու նպատակով տեղեկացնում ենք, որ մեկուսացման գործընթացը կազմակերպվել է բուժհաստատությունների տնօրենների և համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ», – նշվում է ԱՆ–ի հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է 5 միլիոն աշխատավարձ ստանալուն, ապա հրապարակված թիվը շատ հեռու է իրականությունից: Մեկուսացման գործընթացի կամակերպիչների ամսական աշխատավարձերը կազմել են միջինում 150-ից 350 հազար ՀՀ դրամ (առանց հարկերի)»

«Ինչ խոսք, որ կատարած աշխատանքի դիմաց առողջապահության համակարգի աշխատողները, բժիշկներն ու կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ընդգրկված անձինք արժանի էին ավելի բարձր վարձատրության», – ընդգծել են նախարարությունից

Տոնոյանի հայտարարությունը

ԱԺ պատգամավորներն այսօր քննարկել են պատգամավորների թվի հաստատման հարցը, որոնք ներգրավվելու են կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության նախաձեռնած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովում։

Իր ելույթի ժամանակ Տոնոյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է քննարկել, թե արդյոք ընդունված որոշումների ժամանակագրությունը չի արժեցել մարդկային կյանքեր, ճշտել «օդում կախված լուրերն» այն մասին, որ մեկուսացման գործընթացի կազմակերպիչները, որոնք մտերիմ հարաբերություններ ունեն առողջապահության համակարգի պատասխանատուների հետ, ստացել են 5մլն դրամ։

«Պարզ է, թե ինչ նպատակով են ծախսվել կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամի միջոցներն ու միջազգային սուբսիդավորումները։ Բայց կրկնում եմ, ոչ մի արտառոց բան այս գործընթացում (քննարկումներում) չկա։ Եթե ամեն ինչ կարգին է, թողեք, որ այդ հանձնաժողովը ստեղծվի», – ասել է Տոնոյանը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:57
09 Հոկտեմբերի 2020
ՊՆ–ում պատմել են Հայաստանի երկնքում խոցված ԱԹՍ–ների մասին
ՊՆ–ում պատմել են Հայաստանի երկնքում խոցված ԱԹՍ–ների մասին
21:33
09 Հոկտեմբերի 2020
Աչքովս տեսել եմ 5 հակատանկիստ կանանց, ունենք կին դիպուկահարներ. Արծրուն Հովհաննիսյանը պատմեց ԶՈւ–ում ծառայող կանանց մասին (ՎԻԴԵՈ)
Աչքովս տեսել եմ 5 հակատանկիստ կանանց, ունենք կին դիպուկահարներ. Արծրուն Հովհաննիսյանը պատմեց ԶՈւ–ում ծառայող կանանց մասին. ՎԻԴԵՈ
16:15
09 Հոկտեմբերի 2020
Պաշտոնանկությունների շքերթ է սպասվում (ՎԻԴԵՈ)
Պաշտոնանկությունների շքերթ է սպասվում. ԶԼՄ. ՎԻԴԵՈ
13:15
09 Հոկտեմբերի 2020
Երևանում մեկնարկել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, մասնակցում են ԵՏՄ բոլոր երկրների պատվիրակությունները, բայց Ղրղըզստանից
Երևանում մեկնարկել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, մասնակցում են ԵՏՄ բոլոր երկրների պատվիրակությունները, բայց Ղրղըզստանից
12:38
09 Հոկտեմբերի 2020
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում
11:15
09 Հոկտեմբերի 2020
614 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 55087-ի. մահացել է 6 մարդ
614 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 55087-ի. մահացել է 6 մարդ
10:18
09 Հոկտեմբերի 2020
Դադարեցրեք ցեղասպանությունը. հայտնի դերասան Մայքլ Բի Ջորդանն իր աջակցությունն է հայտնել հայերին (ՖՈՏՈ)
Դադարեցրեք ցեղասպանությունը. հայտնի դերասան Մայքլ Բի Ջորդանն իր աջակցությունն է հայտնել հայերին. ՖՈՏՈ
23:48
08 Հոկտեմբերի 2020
Հայաստանում ռազմական դրության մասին որոշումը լրացվել է. ի՞նչ փոփոխություններ են կատարվել
Հայաստանում ռազմական դրության մասին որոշումը լրացվել է. ի՞նչ փոփոխություններ են կատարվել
23:01
08 Հոկտեմբերի 2020
Երեկոյան Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ. ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ այսօր երեկոյան Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ
21:36
08 Հոկտեմբերի 2020
Մի քիչ առաջ խոցվեց մեկ ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտնեց, որ մի քիչ առաջ խոցվել է մեկ ԱԹՍ
13:27
08 Հոկտեմբերի 2020
Զինվորական դատախազությունը զգուշացնում է. զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ծառայության չներկայանալը պատժվում է ազատազրկմամբ
Զինվորական դատախազությունը զգուշացնում է. զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ծառայության չներկայանալը պատժվում է ազատազրկմամբ