ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում են ձյան առատ տեղումներ։
«Աշոցքում ցիկլոնը արդեն դերի մեջ է», – գրել է Սուրենյանը։
Նախօրեին Սուրենյանը զգուշացրել է ձյան առատ տեղումների մասին ու ներկայացրել, թե ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում Ամանորին։–0–