Չորեքշաբթի` օգոստոսի 17–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
18 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ) չկարողացավ նվաճել օլիմպիական «ոսկին» կանխակալ մրցավարության պատճառով։Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ ռաունդում միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնվեցին այդ որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը։ Մրցումներից հետո Հարությունյանը հայտարարեց, որ համեստություն չի ուզում անել, և այս ամենը աղբ է։ Վիվառո բուքմեյքերական ընկերությունն իր հերթին տարածեց հայտարարություն` նշելով, որ Ռիոյի Օլիմպիադայում Հայաստանը փայլուն ներկայացրած ըմբիշ Միհրան Հարությունյանի վրա կատարված բոլոր խաղադրույքները համարել է հաղթած։
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) դարձավ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ oլիմպիական ամառային խաղերի չեմպիոն։ Մրցանակաբաշխության ժամանակ նրա մարզաշապիկին ապրիլյան պատերազմում հերոսացած Ռոբերտ Աբաջյանի նկարն էր։ Հաղթանակից հետո Ալեքսանյանը հայտարարեց, որ հաղթանակը նվիրում է սահմանին կանգնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին։ Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Ալեքսանյանը սափրեց ամենակրակոտ հայ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի գլուխը։ Դեռևս 2008 թվականի Պեկինի Օլիմպիադայի ժամանակ Գիլոյանը խոստացել է սափրել գլուխը, եթե Հայաստանն օլիմպիական չեմպիոն ունենա։ Այդ խոստումը նա իրականացրեց հայ ամենատիտղոսակիր մարզիկի օգնությամբ։ Ռիոյի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճեց ծանրորդ Գոռ Մինասյանը, ով հայտարարեց, որ իրեն ոգևորել է Սիմոն Մարտիրոսյանի նվաճումը։
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը փոփոխվել է, նրան ազատ են արձակել։
Ադրբեջանում Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության (ԿԽՄԿ) ներկայացուցիչները չորեքշաբթի տեսակցել են ՀՀ քաղաքացուն, ով նախորդ շաբաթ հատել էր հայ–ադրբեջանական սահմանը։–0–
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում