Չորեքշաբթի` հունվարի 24–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
25 Հունվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունվարի 24–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստում։ Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, խոսել է Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանների մասին։
ԱՒՆ–ում չեն բացառում քաղաքացիների տարհանումը Լոռու մարզում սողանքի վտանգի պատճառով։ Գերատեսչությունից հայտնել են, որ պատրաստ են տարհանել ակտիվացված սողանքային գոտում բնակվող մարդկանց։
Հայաստանի հավաքականի ավագ ու արդեն «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բլից հարցազրույց է տվել, որի շրջանակում խոսել է լավագույն ֆուտբոլիստի, սիրած գրքի մասին։–0–
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ