Չորեքշաբթի` հունիսի 29–ի առավել ուշագրավ նորությունները
30.06.2016,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի՝ հունիսի 29–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի՝ հունիսի 29–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Նոր ցիկլոն է մոտենում Հայաստանին։ Եղանակը Հայաստանում հուլիսի 1–ից կրկին կվատանա։
- Չորեքշաբթի նորածին է մահացել Երևանի ծննդատներից մեկում։ Ամուսինը հղի կնոջը տեղափոխել է Մարգարյան հիվանդանոց և որոշ ժամանակ անց տեղեկացվել է, որ նորածինը մահացել է։
- Համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի աստղերից մեկը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուր է լինելու, հայտնել է փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը։ Միաժամանակ, կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը նշել է, որ «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նոր երեք աստղ կբացվի` ի հիշատակ ակնառու հայ կինոգործիչների։
- Հայաստանը Վրաստանի տարածքով Ռուսաստանին կապող «Վերին Լարսի» հսկիչ անցակետում գտնվող Հայաստանի քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ՌԴ ԱԻՆ օդանավով։
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել։–0–