431.08
4.38
402.99
+15
Եղանակը Երևանում
Հայ

Չորեքշաբթի` հունիսի 15–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
16 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 15–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • ԵԱՀԿ–ն չի մասնակցում Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, որը նվիրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հաղորդել է ԵԱՀԿ–ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը։ Միաժամանակ, այս կապակցությամբ իր կարծիքն է հայտնել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` հունիսի 20-ին սպասվող եռակողմ հանդիումը չպետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տարաձայնության պատճառ դառնա։

  • Հարավային Օսեթիայի խորհրդարանը առաջիկա նիստի ժամանակ կքննարկի 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչումը քննարկվել է Հարավային Օսեթիայի օրենսդիր մարմնում դեռևս անցած տարի, սակայն հայկական համայնքը պաշտոնապես դիմել է խորհրդարան երեքշաբթի», - հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունից:

  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Գագիկ Ղալաչյանն ազատվել է Հունաստանում, Ալբանիայում, Կիպրոսում, Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

  • Շուրջ 135 ֆիլմեր կներկայացվեն Երևանում հուլիսի 10–17–ը նախատեսված «Ոսկե ծիրան» միջազգային 13–րդ փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում։ «Այս տարի անցկացվող «Ոսկե ծիրանը» մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ այս տարի մենք նշում ենք Հայաստանի անկախության 25–րդ տարեդարձը, չէ՞ որ փառատոնն այդ անկախության ծնունդն է», –նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:19
20 Նոյեմբերի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ սպասվում է ձյուն, բուք
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ օդի ջերմաստիճանը կնվազի 6–8 աստիճանով
16:06
18 Նոյեմբերի 2023
Զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի կրակի հետևանքով
Զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով
17:56
17 Նոյեմբերի 2023
Համայնքային ժողովներ՝ համայնքային կյանքն առողջացնելու լուծումներ գտնելու նպատակով
Ավելի քան մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Գյումրիում կայացել է «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» նախաձեռնած Համայնքային առաջին ժողովը: Միջոցառմանը հրավիրվել էին հանրային կյանքի տարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 80 մասնակից
17:37
17 Նոյեմբերի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում 2023թ.
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում
16:04
17 Նոյեմբերի 2023
Արդշինբանկը բացել է «Վարդանանց» մասնաճյուղը Փոքր ու միջին բիզնեսների սպասարկման նպատակով (ՖՈՏՈ)
Նոյեմբերի 17-ին Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր «Վարդանանց» մասնաճյուղը, որը Բանկի փոքր և միջին բիզնես հանդիսացող հաճախորդների սպասարկման մասնագիտացված տարածքային ստորաբաժանում է․ ՖՈՏՈ
15:43
17 Նոյեմբերի 2023
Փոփոխություններ կիրականացվեն ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կիրականացվեն
14:17
17 Նոյեմբերի 2023
Հայաստանում ընտանեկան բռնության դեմ կպայքարեն էլեկտրոնային ձեռնակապերի միջոցով
Հայաստանում ընտանեկան բռնության դեմ կպայքարեն էլեկտրոնային ձեռնակապերի միջոցով
12:06
17 Նոյեմբերի 2023
Հայաստանում այսօր տեղացել է առաջին ձյունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանում առաջին ձյունն է տեղացել․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:08
16 Նոյեմբերի 2023
Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը երկու օր փակ է լինելու
Ուշադրություն. Երևանի Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը երկու օր փակ է լինելու
16:12
16 Նոյեմբերի 2023
Արաքս գետի հունը փոխվել է գետի ավազանում իրականացված ապօրինի ընդերքօգտագործմամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Արաքս գետի հունը փոխվել է գետի ավազանում իրականացված ապօրինի ընդերքօգտագործմամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
15:49
16 Նոյեմբերի 2023
Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն սովորականից շուտ
Քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն սովորականից շուտ
13:25
16 Նոյեմբերի 2023
Ո՞ր տրանսպորտային միջոցների վրա չի տարածվելու բեռնատարների երթևեկության արգելքը Երևանի կենտրոնում (ՎԻԴԵՈ)
ՆԳՆ–ից պարզաբանել են, թե որ տրանսպորտային միջոցների վրա չի տարածվելու բեռնատարների երթևեկության արգելքը Երևանի կենտրոնում․ ՎԻԴԵՈ