Չորեքշաբթի` հունիսի 14–ի առավել ուշագրավ նորությունները

15.06.2017, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 14–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Չորեքշաբթի` հունիսի 14–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 14–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • ՅՈՒՆԻՍԵՖ–ի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի բարի կամքի դեսպան, Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր սերնդի և այն մասին, թե ինչպիսի հայր է պատրաստվում դառնալ։ Նա նաև թվարկել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփած իր ամենասիրելի գոլերը։
  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Համատեղ ճեպազրույցի ժամանակ ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն։ Երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, ինչի համատեքստում Տաջիկստանի նախագահը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով։