Չորեքշաբթի` հոկտեմբերի 25–ի առավել ուշագրավ նորությունները
26.10.2017,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հոկտեմբերի 25–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հոկտեմբերի 25–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։
- Երևանում անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում են ինֆորմատիզացիայի, ներքին շուկաների գործունեության, առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Նեղ և ընդլայնված կազմով նախատեսված նիստերի մասնակիցները կքննարկեն ԵՏՄ ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայում տեղեկատվական փոխանակման համակարգի ձևավորման որոշ հարցեր։ Նիստի շրջանակում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԵՏՄ–ն ավիապատահարները հետաքննող կառույց կստեղծի։
- Երևանի խանութներից մեկում շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանք է հայտնաբերվել։-0-