Չորեքշաբթի` դեկտեմբերի 5–ի առավել ուշագրավ նորությունները
06.12.2018,
08:10
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 5–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 5–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Ցանցում հայտնվել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը։ Ավելի ուշ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է այդ ձայնագրությունը։
- Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է Facebook սոցցանցում տեղի ունեցած գլոբալ ձախողման մասին:
- Հրապարակվել են ՍՈՒ-25-ի կործանման վայրի լուսանկարները։ Մշակվել է վթարի պատճառների վերաբերյալ մի քանի աշխատանքային վարկած, որոնք ստուգելու ուղղությամբ քննչական խմբում ընդգրկված քննիչները կատարում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ։
- Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը։ Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա:
- Դավիթաշեն 3-րդ թաղամասի 13 շենքի 69 բնակարանի բնակիչը, գալով տուն, նկատել է, որ տան մուտքի դռան փականը կոտրված է և մտնելով ներս՝ հայտնաբերել է տունն ամբողջովին տակնուվրա արած:
- Նախընտրական դեբատների ընթացքում լեզվապայքար տեղի ունեցավ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանի միջև:

