Չորեքշաբթի անհետ կորած 19-ամյա աղջիկը հայտնաբերվել է Երևանի ծայրամասում
13.05.2016,
16:15
Չորեքշաբթի անհետ կորած 19-ամյա աղջիկը նախօրեին հայտնաբերվել է Երևանի ծայրամասում:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի անհետ կորած 19-ամյա աղջիկը նախօրեին հայտնաբերվել է Երևանի ծայրամասում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը
1997 թ.-ին ծնված Հասմիկ Մարտիրոսյանի լուսանկարը տեղադրվել էր ոստիկանության կայքում: Նա որոնվում էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից:
ՀՀ ոստիկանությունը փնտրում է անհետ կորած 19–ամյա աղջկա>>
Քանաքեռ-Զեյթունի բաժնի Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 12-ին, ժամը 10.55-ին, Հ. Մարտիրոսյանը հայտնաբերվել է Երևանի Պարույր Սևակի փողոցի թիվ 8 հասցեի մոտ: -0-