Ծաղկաձորը ներառվել է ԱՊՀ երկրների ձմեռային հանգստավայրերի լավագույն հնգյակում

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ТурСтат վերլուծական գործակալությունը հունվարի 20-ին նշվող Ձյան համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացված համացանցային հարցման հիման վրա ներկայացրել է ԱՊՀ երկրների լավագույն ձմեռային հանգստյան վայրերը:
ԱՊՀ երկրների ձմեռային հանգստի լավագույն վայրերի առաջին հինգյակում ներառվել են Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ղրղըզստանի հանգստավայրերը:
Ըստ գործոկալության տվյալների, Ծաղկաձորը նշել են հարցման մասնակիցների 8 տոկոսը, Ղրղըզստանի Քարակոլը՝ 6%, Ղաղախստանում գտնվող Շիմբուլաքը՝ 23%, Բելառուսի Լոգոյսկը և Սիլիչին՝ 32%: Ադրբեջանի Շահդագ և Թուֆանդագը նշել են մասնակիցների 16%-ը, իսկ Ուզբեկստանում գտնվող Չիմգանը՝ 5%:
Դահուկային մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ձյան համաշխարհային օրը նշվում է 2012 թ.-ից սկսած հունվարի նախավերջին կիրակի` որպես ձմեռային մարզաձևերի օր:-0-